Օմանի արտգործնախարարը հայտարարել է, որ Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլը տեղի կունենա հաջորդ ուրբաթ՝ Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Իրանի և ԱՄՆ-ի պատվիրակությունները Թեհրանի միջուկային ծրագրի և ԱՄՆ-ի պատժամիջոցների վերացման վերաբերյալ չորս փուլ են անցկացրել Օմանի մայրաքաղաք Մասկատում և Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Բացի այդ, Իրանը, Ֆրանսիան, Գերմանիան և Մեծ Բրիտանիան ուրբաթ բարձր մակարդակի հանդիպում են անցկացրել Ստամբուլում։               
 

Մաքսավորը նաև սպա է, պագոն է կրում, հետևաբար թող «գողական» չգնա

Մաքսավորը նաև սպա է, պագոն է կրում, հետևաբար թող «գողական» չգնա
17.01.2024 | 14:05

Քանի որ շատերի մոտ հարցեր կան, թե տամոժնիկները մեղք էին և այլն, ապա ասեմ երկու բան`

1. Ցանկացած պետական ծառայող, ինքը նիկոլի աշխատողն է, ունի կնքած պայմանագիր, որ ինքը կծառայի նիկոլին, նիկոլի օրենքներով։

Օրինակ, տամոժնիկը փող կհավաքի, կտա նիկոլին, նիկոլն էլ` բերետավորին, բերետավորն էլ դուբինկեն իմ գլխին:

Հետևաբար, ցանկացած պահի պետական աշխատողը պետք է պատրաստ լինի նաև իմ հարվածին, քանի որ ինքը կամա թե ակամա իմ թշնամու զինվորն է, հետևաբար ավելի լավ է տեսադաշտում չհայտնվի:

2. Մաքսավորը նաև սպա է, պագոն է կրում, հետևաբար թող «գողական» չգնա, պատրաստ լինի, որ ցանկացած պահին իրեն կարող են հայհոյել և հատկապես աշխատանքային ժամերին գործի օրենքով, որպեսզի օրենքը չգործի, կամ չզբաղվի իրենով:

Հա՛, չասեք` դե հմի ինչ անենք, տուն ենք պահում, երեխա:

Լավ եք անում, մենք էլ հավի ճուտ չենք պահում, մերոնք էլ են էրեխա, բայց մենք հաստատ թուրքին ծառայելով չենք պահի, ավելին մենք նաև պետության համար կռիվ տալով, ձեր էրեխեքի համար էլ ենք կռվում:

Եվ թող յուրաքանչյուր պետծառայող ինքն իրեն հաշիվ տա, թե ինքը ինչքանով երկարացրեց թուրքի կյանքը և ինչքանով իր աշխատանքով տուժեց մեր հայրենիքը:

Կարապետ ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 4902

Մեկնաբանություններ